Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Սեֆիլյանի մասին. «Քաղաքական հալածանքների ժամանակները անցյալում են» (Տեսանյութ)

Հունիս 21,2016 14:50

Քննչական կոմիտեն երկուշաբթի՝ հունիսի 20-ին, հայտարարություն էր տարածել, թե մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է:  Շրջանառվեցին կարծիքներ, որ Սեֆիլյանի ձերբակալումը քաղաքական հալածանք է եւ կապ ունի Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպման հետ:

Հունիսի 21-ին լրագրողները Մամուլի ազգային ակումբում Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին խնդրեցին մեկնաբանել կատարվածը:

«Քննչական գործողությունները շարունակվում են, հետաքննությունը իրականացնում են, դեռ չի ավարտվել: Պարոն Ժիրայր Սեֆիլյանը ունի փաստաբան, ամեն ինչ հրապարակային պետք է լինի, եւ սա այն հարցը չէ, որը ես պետք է մեկնաբանեմ: Իմ խնդրանքը ձեզ՝ հղում անել միայն փաստերին, ի վերջո ամեն ինչ պետք է լինի հրապարակային, ե՛ւ դատավարությունը, ե՛ւ փաստաբանը կխոսի: Ես զերծ կմնամ որեւէ գնահատականներ հնչեցնելուց, առավել եւս քաղաքական դրդապատճառներ, իմ կարծիքը թո՛ղ մնա ինձ, բայց մարդկանց իրավունքն է տեսնել կամ չտեսնել: Խնդիրը իրավական տիրույթում է, եւ իրավապահ մարմինների մենաշնորհն է բացառությամբ զբաղվել այս հարցով»,- ասաց նա:

Նա հորդորեց հարգել անմեղության կանխավարկածը եւ հնարավորություն տալ դատական մարմիններին կատարել օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականությունները. «Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածանքների ժամանակները անցյալում են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930