Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքներդ էլ կարող եք օճառ պատրաստել

Հունիս 23,2016 12:30 Share

Այսօր ժամանակակից օճառի արդյունաբերությունն արտադրում է անասելի մեծ քանակությամբ մեղրի կամ մեղվաբուծական այլ մթերքների պարունակությամբ օճառներ, որոնք հենց այդպես էլ անվանվում են՝ մեղրաօճառ:

Մեղրաօճառը, ինչպես նաեւ լվացվելու մեղրաջուրը կարելի է պատրաստել ինքնուրույն, տնային պայմաններում։ Վերցնել 1 մանկական օճառ, քերել մանր քերիչով, վրան լցնել մի քիչ ջուր եւ տաքացնել ջրային բաղնիքի վրա, մինչեւ օճառի լիակատար լուծվելը։ Ստացված զանգվածին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, լավ խառնել եւ սառեցնել։ Հեղուկ օճառը լցնել վազելինով պատած ձեւավոր ամանների մեջ եւ չորացնել արեւի տակ։ Այս անուշաբույր օճառը ոչ միայն հաճելի կլինի մեծերի, այլ նաեւ երեխաների համար։ Աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար կարելի է պատրաստել հեղուկ օճառով` ավելացնելով թեթեւակի տաքացրած մեղր, ապա լավ խառնել։ Այս օճառը մաշկը դարձնում է թավշյա եւ փափուկ։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

22.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել