Լրահոս
Օրվա լրահոսը

Ամռան ընթացքում շաբաթը 1 անգամ ձմերուկի օր հայտարարեք

Հուլիս 07,2016 14:00

Ձմերուկի հյութը շատ բարերար է ազդում երիկամների, սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, աղիների անգործության դեպքում
Հասուն ձմերուկն ունի փայլուն կեղեւ, խփելիս արձակում է ոչ թե խուլ, այլ պարզ ձայն: Ձմերուկն անհրաժեշտ է պահել ծածկի տակ, վանդակավոր դարակների վրա` մեկ շարքով եւ պոչերը վեր: Պահպանման ջերմաստիճանը պետք է լինի + 5-ից ոչ բարձր:

Եգիպտացիները ձմերուկի մշակումը սկսել են մեր թվարկությունից մի քանի դար առաջ, որտեղից էլ տարածվել է ամբողջ աշխարհով։ Այդ հին ժամանակներից սկսած՝ ձմերուկն օգտագործել են որպես դեղամիջոց (ուտելուց առաջ)։

Watermelon

Watermelon

Ձմերուկը պարունակում է 3-10% շաքարներ, 1-1.5% ազոտային նյութեր, 0.1-0.2% ճարպեր, 2-2.4% բջջաթաղանթ։ Պարունակում է նաեւ 7-40 միլիգրամ վիտամին C, B խմբի վիտամիններ, 1-1.2 միլիգրամ վիտամին A, 14 միլիգրամ կալցիում, 64 միլիգրամ կալիում, 225 միլիգրամ մագնեզիում, 7 միլիգրամ ֆոսֆատ, 1 միլիգրամ երկաթ, կարոտին, ֆոլաթթու, կալիումական աղեր եւ այլն։

Ձմերուկի հյութը շատ բարերար է ազդում երիկամների, սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, աղիների անգործության դեպքում։ Օրգանիզմից դուրս է հանում թունավոր նյութերը, իջեցնում փքվածությունը։
Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու՝ քացախի ու մեղրի հետ մաքրում է միզապարկը։
Ռուսական ժողովրդական բժշկությունը ձմերուկի հասունացած կորիզների հյութը նշանակել է տենդով, բորբոքային ուռուցքներով, ցավոտ միզածորությամբ տառապողներին։

dzmeruk8-2 - Copy

Ձմերուկն օգտագործվում է նաեւ որպես դեմքի դիմակ, որը ոչ միայն սնուցում է մաշկը, այլեւ փայլ հաղորդում դեմքին, իսկ ժողովրդական բժշկության մեջ՝ հաստ աղիի բուժման համար: 80-100 գրամ ձմերուկի չորացրած կեղեւի վրա լցրեք 500 գրամ եռացրած ջուր, թողեք սառչի եւ օրը 4-5 անգամ թեյի կես բաժակի չափով խմեք ուտելուց առաջ: Կարող եք ամռան ընթացքում շաբաթը 1 անգամ ձմերուկի օր հայտարարել, ուտել միայն ձմերուկ եւ մաքրել, բեռնաթափել օրգանիզմը:
Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ձմերուկի հյութը կարող է օգնել նվազեցնել մկանների հիվանդությունը, այնպես որ՝ այն հրաշալի խմիչք է հոգնեցուցիչ մարզումներից հետո:

Ըստ վրացական աղբյուրների՝ ձմերուկի հյութն օգտակար է նաեւ դեղնախտի դեպքում։

Կանաչ կեղեւի հյութն օգտակար է կոլիտի բուժման ժամանակ։
Սակավարյունության դեպքում օրական կարելի է խմել մինչեւ 2,5 լիտր ձմերուկի հյութ։

Շաքարախտով ու ճարպակալումով տառապողները պետք է զգույշ օգտագործեն ձմերուկը` ելնելով անհատականությունից, ինքնազգացողությունից:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

06.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031