Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցու բակում Աթաթուրքի արձանն է տեղադրվել. ermenihaber.am

Հուլիս 07,2016 17:49

ermenihaber.am. Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում 100-ավոր արձաններն են տեղադրվել:

Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ նախագիծը սկսվել է 2011 թվականից, երբ այդ ժամանակվա մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել էր Թուրքիայում քանդակների առաջին թանգարան հիմնելու մասին:

Նախագծի աշխատանքները 4 տարի շարունակ իրականացրել է քանդակագործ Մեթին Յուդանուրը: Եկեղեցու բակում և հարակից տարածքում տեղադրվել են Աթաթուրքի, Քազըմ Կարաբեքիր փաշայի, հայտնի թուրք արվեստագետ Մուզաֆֆեր Սարըսյոզենի, բեքթաշիական դերվիշ Գյուլբաբայի, հայտնի գրող Յաշար Քեմալի, Յունուս Էմրեի, Խոջա Նասրեթթինի, արհեստավորների, դարբնի, օդաչուի արձաններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031