Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկա արագացման բուն պատճառը հենց առաջիկա խորհրդարանական ընտրություններն են. «Ժողովուրդ»

Հուլիս 08,2016 11:35

Ի վերջո, ինչո՞ւ են միջնորդները ցանկանում մի քանի ամսում արդյունքի հասնել եւ չեն սպասում, օրինակ, մինչեւ 2017 թվականի գարուն։ Հասկանալի է, չէ՞, որ ներկա նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությունները եւ հատկապես Սերժ Սարգսյանն ամեն կերպ խուսափելու են ԼՂՀ խնդրի կարգավորմանն առնչվող որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, քանի որ նման քայլը ճակատագրական կլինի անձամբ նրա եւ իր կուսակցության՝ իշխող ՀՀԿ-ի համար։

Տեսականորեն ենթադրվում է, որ միջնորդներն այս փուլում պետք է միայն մեկ խնդիր լուծեն՝ համոզվեն, որ հրադադարի ռեժիմն այլեւս չի խախտվի, եւ սպասեն մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը, ինչպես վարվել են նախորդ բոլոր նախագահական եւ ԱԺ ընտրություններից առաջ։

Իրականում ներկա արագացման բուն պատճառը, կամ այլ կերպ ասած՝ շան գլուխը հենց առաջիկա խորհրդարանական ընտրությունների տակ է թաղված։ Բանն այն է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, անկախ դրանց արդյունքներից, միջնորդները ստիպված են լինելու ԼՂՀ խնդիրը, այսպես ասած, «ռեսթարթ» անել, այսինքն՝նախորդ տարիների անցած ուղին հիմք ընդունելով հանդերձ՝ ամեն դեպքում ամեն ինչ սկսել նորից։

Բանն այն է, որ գալիք ԱԺ ընտրություններից հետո Հայաստանը դառնում է խորհրդարանական երկիր, եւ կառավարման համակարգի տրամաբանությունն ամբողջությամբ փոխվում է։ Այլեւս Հայաստանում չի լինի մեկ պաշտոնյա, որը կունենա առաջնային մանդատ, այսինքն՝ իրավունք կունենա միանձնյա որոշել՝ ընդունել ԼՂՀ խնդրի կարգավորման այս կամ այն առաջարկը, թե մերժել:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031