Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Թե կուսակցական որոշումները ինչպիսի ճակատագիր կուրվագծեն ապագայում ինձ համար՝ ինձ էլ է հետաքրքիր. «Հայկական ժամանակ»

Հուլիս 12,2016 11:15

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն արդեն չորսուկես ամիս է՝ պետական պաշտոն չի զբաղեցնում, Ազգային ժողովում կամ կառավարությունում ելույթներ չի ունենում, քիչ է հարցազրույցներ տալիս, եւ տպավորություն է, թե նա առժամանակ թայմ աութ է վերցրել հրապարակային գործունեություն վարելուց եւ զբաղված է կուսակցաշինությամբ՝ ինչպես ինքն է ներկայացնում։

– Իսկ ե՞րբ եք վերադառնալու պետական պաշտոնի, որքա՞ն է տեւելու ձեր այս դադարը։

– Այսօր ես իմ գործունեությունը կենտրոնացրել եմ բացառապես քաղաքական դաշտում, կուսակցական գործունեության վրա, որը նույնպես տալիս է ստեղծագործելու հնարավորություն նոր նախագծերի ու նոր առաջարկությունների համար։ Իսկ դրանք աշխուժացնում են քաղաքական կամ կուսակցական կյանքը։

– Այնուամենայնիվ, ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ պետական պաշտոնի։

– Պետական պաշտոնի լինելը երբեք ինքնանպատակ չի եղել, ես ինձ համարում եմ քաղաքական գործիչ, կուսակցական գործիչ։ Հետեւաբար, թե կուսակցական որոշումները քաղաքական դաշտում ինչպիսի ճակատագիր կուրվագծեն ապագայում ինձ համար, ինձ էլ է հետաքրքիր, եւ ես դրա մասնակիցը կլինեմ։

– Կարելի՞ է ասել, որ դուք «զոհ» գնացիք Հանրապետական-ՀՅԴ

համագործակցությանը։

– Զարմանում եմ, որ կես տարի առաջ տեղի ունեցած նման քննարկումների վերակենդանացման փորձ եք ուզում անել։

– Ճի՞շտ է, որ դուք եք լինելու Հանրապետական կուսակցության դպրոցի ղեկավարը։

– Ես կուսակցական դպրոցի նախաձեռնողն եմ, այդ գաղափարի առաջարկողը եւ իրականացման պատասխանատուն եմ։ Դպրոցի ամառային դասընթացներն արդեն մեկնարկում են, իսկ ուսումնական ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին։ Հենց որ մեխանիզմը սկսեց աշխատել, վստահ եմ, որ որոշում կկայացվի, որպեսզի իմ կուսակցական որեւէ գործընկեր զբաղվի դպրոցի հետագա աշխատանքներով։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031