Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը` ՊՊԾ գնդի գրավման մասին. «Սա ահաբեկչություն է»

Հուլիս 18,2016 18:50

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը փաստեց, թե այժմ ունենք պատային իրավիճակ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՊՊԾ գնդի վրա կատարված զինված հարձակմանը` պատգամավորն այն անվանեց ահաբեկչություն. «Ո՞ւր է մտավորականությունը, նա պետք է դառնա այն միջնորդը, որը պիտի այս պահին այս անավտյուրիստների և պետության միջև լինի:  Կատարվել է ծանր հանցագործություն, այս դեպքում գիտենք, թե պետությունը ինչպես կարող է այդ հարցերը լուծել, բայց դա անցանկալի է: Չենք ուզի, որ այդ սցենարը իրականանա: Կուզեի, որ հեղինակավոր մարդիկ մտնեին  այդ ավանտյուրիստների և պետության արանքը, և այդ հարցը հանգուցալուծվեր»:

Արագած Ախոյանը հայտարարեց, թե «ամոթ է գրավել երկրի ամենակարևոր կառույցներից մեկը, առավել ևս, երբ պլան չունես: Սա ինչ է, սա ահաբեկչություն է»: Զուգահեռ տանելով ԱՍԱԼԱ-ի տղաների հետ` պատգամավորը նշեց, թե նրանք, երբ գրավեցին Փարիզում Թուրքիայի դեսպանատունը, գիտեին ինչ են անում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arman says:

    Մենք իրավունք ունենք ընտրությունից ընտրություն բռնազավթել իշխանությունը, թալանել երկիրը եւ մղել միլիոնավոր հայերի արտագաղթել սեփական հայրենիքից, մենք իրավունք ունենք գրպանել բանակի հզորացմանն անհրաժեշտ գումարները եւ թուլացնել Հայաստանն այն աստիճանի, որ միայն պարապները չեն ուզում հարձակվել մեզ վրա, խլել մեր հողերը եւ կամ մեր ինքնիշխանությունը, սպանել մեր զինվորներին, մենք իրավունք ունենք ձեզ գնդակահարելու մարտի մեկին եւ սպանելու ձեզ, մենք իրավունք ունենք ձեզ բռնելու եւ նետելու բանտերը ձեր քաղաքական խաղաղ պայքարի համար, մենք իրավունք ունենք ձեզ ծեծի ենթարկել անգամ ամենաանմեղ քաղաքական ակցիան իրականացնելու փորձի համար, եւ ընդհանրապես մենք իրավունք ունենք խախտել սահմանադրությունն ու օրենքները ամեն քայլափոխի, իսկ դուք պարտավոր եք չըմբոստանալ եւ շարժվել այդ սահմանադրության տառին համապատասխան

  2. Varsham says:

    Այս պահին միայն դու էիր պակաս․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031