Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում հավաքվածները 3 պահանջ առաջադրեցին ոստիկաններին. (Ֆոտոշարք)

Հուլիս 18,2016 20:50

«Ամոթ, ամոթ, ամոթ»,-այս պահին վանկարկում են Ազատության հրապարկում հավաքված երիտասարդները, որոնց թիվն ամեն րոպե ավելանում է: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, որը, մոտ կես ժամ առաջ է դուրս եկել ոստիկանական բաժանմունքից, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից պահանջում էր ազատ արձակել իր ընկերներին` Արսեն Օհանյանին եւ մյուսներին, որոնց նույնպես բերման են ենթարկել:

boroqi-akcia_6 boroqi-akcia_93 boroqi-akcia_94 boroqi-akcia_97

Նրա համոզմամբ. «Մենք բռնությանը դեմ ենք, բայց կարիք կա հանրային քննարկման, մենակ մի քանի հոգով ոչինչ չենք կարող անել, համախմբումը շատ բան կարող է անել, մարդկանց ծառերի տակից, թողոցներից բերման ենթարկելով հարցը չի լուծվի»:

Ըստ Մաքսիմ Սարգսյանի, ոստիկանությունն իրենցից ցուցակ է ուզել եւ խոստացել է բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակել. «Մարդ կա 30 ժամ պահել են, բայց այդ ճանապարհով հարց լուծել հնարավոր չէ, հանրային քննարկում կանենք եւ որոշում բոլորս կկայացնենք»:

«Եթե ոստիկանը հանցագործ է, ո՞վ պետք է հարցերը լուծի»,-Հունան Պողոսյանին հարցրեց մի տիկին: Մեկ այլ կին էլ ասաց` «Եթե մի թիզ հող մեկը տվեց, ուրեմն նրա դիակը դուրս կգա»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, դիմելով ոստիկանության ներկայացուցիչներին, ասաց` հավաքը շատ խաղաղ էր, եթե հավաքը խաղաղ է, ոստիկանությունը միջամտելու իրավունք չունի. «Ես այստեղ տեսել եմ խաղաղ հավաք, ես տեսա, թե ինչպես ոստիկանությունը եկավ եւ բռնի կերպով ուժ կիրառեց»:
Ավետիք Իշխանյանը Հունան Պողոսյանին երեք կետից  առաջարկություն արեց. ոստիկանությունից պահանջեց հստակ երաշխիք, որպեսզի խմբի նկատմամբ որեւէ ուժ չկիրառվի, բոլոր ձերբակալվածներին, բերման ենթարկվածներին անհապաղ ազատ արձակեն եւ լրատվամիջոցների նկարահանումների հետքերով բոլոր  անօրինականության համար ոստիկանները պատասխան տան:

«Եթե այս առաջարկությունների կհամաձայնեն մենք հետո կասենք ինչ ենք անելու»,-ասաց Ավետիք Իշխանյանը:

Հունան Պողոսյան մի մոռացեք, որ օրեր առաջ ոստիկանները կորցրել են իրենց մարտական ընկերոջը, մի հանդուրժեք հոգեկան խնդիրներ ունեցողներին, որոնք բղավում են` «մուսռ»:

Զինված հարձակում է եղել հրազենային վնասվածք են ստացել ոստիկանության երեք աշխատակիցներ, դրանից հետո ոստիկանությունը շարունակում է բանակցել տարածքը զավթածների հետ, բանակցությունները ընթանում են պատշաճ մակարդակով:

Մաքսիմ Սարգսյանի խոսքերով. «Այն մարդկանց, որոնց այս օրերին իշխանական ալիքները ներկայացնում են ահաբեկիչներ, նրանք ահաբեկիչներ չեն, ահաբեկիչները պայթեցնում են շենքեր, բռնության են ենթարկում մարդկանց, բայց նման բան չի եղել այս իշխանությունները մարդկանց հասցրել են այդ աստիճանի, որ նրանք ունենալով ընտանիք երեխա, գնացել են այդ քայլին, մենք ցավում ենք մահացածի համար, ինչը միտումնավոր չի եղել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031