Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները դադարեցրել են երթը

Հուլիս 27,2016 00:10

Խորենացի փողոցից ժամը 22:00-ից մեկնարկած երթը այս պահին դեռ չի ավարտվել: Ցուցարարները այս պահին դադարեցնելով երթը` ոստիկանության ներկայացուցիչներից խնդրեցին կապ հաստատել ՊՊԾ գնդի տարածք՝ համոզվելու, որ «Սասնա ծռեր»-ի անդամների մոտ ամեն ինչ նորմալ է:

Նշենք, որ երթի մասնակիցները զսպվածության կոչով անցան ՀՀ ոստիկանության ազգային շենքի եւ ԱԱԾ-ի գրասենյակի տարածքով: Չարենցի փողոցի վրա գտնվող ոստիկանության շենքի մոտ երթի մասնակիցները «ամոթ» վանկարկելով մի քանի վայրկյան կանգ առան եւ դարձյալ շարունակեցին երթը:

ԱԱԾ-ի մոտ եւս դժգոհության կոչեր եղան: Ցուցարարները մի քանի անգամ գոչեցին «ազատություն բոլոր քաղբանտարկյալներին» եւ շարունակեցին երթը:

Երթի ամբողջ ընթացքում վանկարկում էին նաեւ «Պավլիկ», «Ժիրայր», «միացեք», «ես Սասնա ծուռ եմ», ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչեր: Երթին մասնակցում էին տարբեր տարիքի եւ կարգավիճակի մարդիկ՝ հղի կանայք, մանկահասակ երեխաներ:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, այսօրվա ցույցին մասնակցում էին 20 հազարից ավել մարդ:

Նշենք, որ չնայած բողոքի երթը անցավ խաղաղ, առանց միջադեպերի, բայց ըստ ոստիկանության տվյալների, այս ժամանակահատվածում ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռեր» խմբի անդամները անկանոն կրակ են բացել, իսկ երթի մեկնարկին էլ ոստիկանության Քանաքեռի բաժին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման են ենթարկել 3 քաղաքացիներ՝ Մհեր Մինասյանին, Աշոտ Նաջարյանին եւ Մելիք Դավեյանին:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031