Լրահոս
Օրվա լրահոսը

Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար

Օգոստոս 01,2016 13:38 Share

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած հավաքի դադարեցմանն ուղղված միջոցառումների  ընթացքում ոստիկանական ուժերի գործողությունների ոչ իրավաչափության, ինքնությունը չպարզված քաղաքացիական անձանց կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման, ցույցին չմասնակցող, խաղաղ բնակիչներին ոստիկանների կողմից ցույցը ցրելու գործընթացում  ներքաշելու  վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ  ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝  նյութեր նախապատրաստելու և դեպքերի մասնակից կողմերի  գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել