Լրահոս
Օրվա լրահոսը

«Պավլիկն էլ է քայլելու, բոլորն էլ քայլելու են». Միքայել Մանուկյան

Օգոստոս 06,2016 14:52 Share

«Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց հավաքված քաղաքացիներին ոչ միայն հետաքրքրում էր բժշկական կենտրոնում բուժում ստացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վիճակը, այլ նաեւ դատապարտյալների հիվանդանոցում գտնվողներինը:

«Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը ասաց, որ բոլորի վիճակը լավ է, իրենց վերքերը շատ լավ վիճակում են գտնվում. «Մենք այնտեղի բժիշկների հետ համատեղ ենք աշխատում, պարբերաբար կոնսիլիումներ ենք անում, որպեսզի վերքերը ճիշտ վարեն եւ ամբողջը լավանա»:

Քաղաքացիները մասնավորապես հետաքրքրվում էին Պավլիկ Մանուկյանի իրավիճակով, Միքայել Մանուկյանը դժվարացավ պատասխանել, քանի որ իր իրավասության տիրույթում չէ: Քաղաքացիներին անհանգստացնում էր, թե արդյոք Պավլիկ Մանուկյանը քայլելու է: Միքայել Մանուկյանը ասաց. «Այո՛, իհարկե՛, քայլելու է: Պավլիկն էլ է քայլելու, բոլորն էլ քայլելու են, ժամանակ է պետք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել