Լրահոս
Օրվա լրահոսը

Սուպերմարքեթները փոքր ու միջին գործարարի ապրանքը չեն վերցնում, առցանց խանութները որոշել են օգնել հայ արտադրողին (Տեսանյութ)

Օգոստոս 08,2016 14:23

Փոքր եւ միջին ձեռներեցները, որոնք զբաղվում են հայկական ապրանք արտադրությամբ, խոշոր սուպերմարքեթներում չեն կարողանում իրենց ապրանքները ներկայացնել, վաճառել: Սուպերմարքեթի սեփականատերը կա’մ իր արտադրած ու ներկրած ապրանքն է վաճառում, կա’մ խոշոր գործարարներինը: Այսօր այսպիսի դժգոհություն ներկայացրեց Փոքր եւ միջին ձեռներեցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը: Հայկական արտադրանքի համար սպառման շուկա գտնելու, այն խթանելու համար առցանց առեւտրով զբաղվող երեք տնտեսվարող, ասոցիացիայի հորդորով միավորվել են` փոքր ու միջին արտադրողին օգնելու: Այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում նրանք հուշագիր ստորագրեցին: Հակոբ Ավագյանն ասաց, որ այդ ճանապարհով հայկական արտադրության սպառման նոր լուծումներ են գտնում:

menu.am-ը, Crossroad օնլայն խանութը եւ buy.am-ն իրենց առցանց խանութների կայքերում այսուհետ առանձնացված պատուհան են ունենալու, որն առանձնանալու է` արտադրված է Հայաստանում խորագրով, որպեսզի սպառողն ավելի հեշտ գտնի հայկական արտադրանքը: Հակոբ Ավագյանի խոսքերով, որպեսզի հայկական արտադրանքն ավելի լավ սպառվի, անհրաժեշտ է փոխել սպառման կուլտուրան.
«Կա մտածելակերպ, որ դրսից բերված ապրանքները շատ ավելի լավն են»:

Crossroad.com-ի հիմնադիր Ալեքս Ալեքսանյանին էլ զարմացնում է այն, որ շատերը նախընտրում են գնել օտարերկրյա արտադրության հյութեր, որոնց հումքը սինթետիկ է, իսկ տեղական մրգից տեղական արտադրողների պատրաստած հյութերին, որը շատ ավելի համեղ ու որակյալ է, նախապատվություն չի տրվում:

buy.am-ի տնօրեն Զառա Մազմանյանի ներկայացմամբ, իրենց առցանց խանութ օրական 4 հազար այցելու են ունենում եւ արդեն արտերկիր էլ են ապրանք առաքում: Հայկական արտադրանքն ունի 485 շտրիխ կոդը:

Hakob_Avagyan-2

menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի ներկայացմամբ, իրենց առցանց խանութները կարճ ճանապարհ են` արտադրողից դեպի սպառող եւ ապրանքները հաճախորդներին հասցվում են ավելի էժան, քան դրանք հասանելի են խանութներում:

Ասոցիացիան դիմել է վարչապետին՝ եղանակներ մշակելու հայկական արտադրանքն ավելի ներկայանալի ցուցադրելու եւ մնացած ապրանքներից առանձնացնելու խնդրանքով:

Հակոբ Ավագյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031