Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը (Տեսանյութ)

Օգոստոս 29,2016 15:34

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությանը` ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ:

Ողջունելով Գերմանա-հայկական ֆորումի անդամներին` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց կազմակերպության գործունեությունը` ուղղված հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ և քննարկեցին փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հանդիպմանը Ալբերտ Վայլերը ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեց ֆորումի կողմից կատարվող աշխատանքները և առաջիկա ծրագրերը։

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և արժևորեց Գերմանա-հայկական ֆորումի անդամների կարևոր ջանքերն այդ գործընթացում։

Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵՄ հետ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերմանացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031