Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք Գորիսում. կիզակետում էլի մարզպետի մտերիմներն են. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 06,2016 11:35

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմների մասնակցությամբ միջադեպերը շարունակվում են։ 2015 թվականին Սդղլի գյոլ կոչվող տարածքում աղմկահարույց ծեծի գործով անցնող մարզպետի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը, էլի մսւրդ է ծեծել։

Այն, որ անպատժելիության մթնոլորտը թողնում է իր հետեւանքները եւ նոր հանցանքներ ծնում, հայտնի իրողություն է։ Օրերս Գորիսում հերթական ծեծը ասվածի վառ ապացույցն է։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աղմկահարույց պատմություններով հայտնի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղեւոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը, դաժան ծեծի է ենթարկել Գորիս քաղաքում գտնվող շինանյութի խանութի աշխատողներից Վաչե Հարությունյանին։ Ըստ մեզ հասած լուրերի՝ Վաչե Հարությունյանը այդ օրը մենակ չի եղել, նրա հետ է եղել նաեւ քեռու որդին՝ Ալիկը, որը եւս մարզպետի վարորդի որդու կողմից ծեծի է ենթարկվել։

Գորիսում տարածված լուրերի համաձայն՝ մարզպետի վարորդի որդին՝ Դերենիկը, նախ վիճել է Ալիկի հետ, ապա զրույցին խառնվել է նրա հորաքրոջ որդին՝ Վաչե Հարությունյանը, եւ դաժան ծեծի ենթարկվել։ Իսկ ինչն է եղել ծեծի պատճառը։ Ըստ մեզ հասած լուրերի՝ Վաչե Հարությունյանը Գորիս քաղաքում շինանյութի խանութում է աշխատում, խանութի տնօրենն այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ։ Ու ստացվում է, որ խանութի տնօրենի հետ վատ հարաբերությունների հաշիվները մարզպետի որդին «մաքրում է» աշխատակիցների հետ, սակայն գերադասում է անձամբ չերեւալ։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Գորիսի շինանյութի խանութի տնօրենը Գագիկ Առուշանյանն է, որի հայրը «Առանցք» շինանյութի խանութի հիմնադիր սեփականատերն է՝ Առուշ Առուշանյանը։ Իսկ ինչ տարաձայնություն ունեն մարզպետի մտերիմները վերջիններիս հետ. Գորիսում ասում են, թե դա հին պատմություն է՝ խուսափելով անգամ հիշել այդ մասին։

Ինչեւէ։ «Ժողովուրդ»-ը փորձեց հենց վիճաբանության հիմնական մասնակից Ալիկից պարզել, թե ինչից է սկսվել միջադեպը, սակայն նա լսելով հարցը՝ ասաց, թե մենք սխալվել ենք եւ սխալ մարդու հետ ենք խոսում, իսկ, ահա, ավելի ուշ ասաց, թե Վաչեն իր եղբայրն է, սակայն տեղեկությունները, որ ինքը այդ պատմությունների հետ կապ ունի, սխալ է։

Չի բացառվում, որ Ալիկին կամ նրա հորաքրոջ որդուն հասկացրել են, որ մարզպետի թիմի դեմ բողոքելը կարող է վատ հետեւանքներ ունենալ, դրա համար էլ վերջինս հերքում է կատարվածը։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930