Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն ընդլայնել է ներկայությունը Թուրքիայում. Սթոլթենբերգ

Սեպտեմբեր 09,2016 13:42

Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնել է իր ներկայությունը Թուրքիայում օդուժի և հակաօդային պաշտպանության ոլորտներում: Այս մասին Թուրքիայում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սթոլթենբերգը նշել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը չի ազդի այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վրա:

«Կարծիք էր հնչում, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը կազդի ՆԱՏՕ-ին նրա անդամակցության վրա, բայց ես այդպես չեմ կարծում: Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր դաշնակից է: Նրա բանակը հեղաշրջման փորձից հետո թերևս դժվարություններ ունի, բայց Թուրքիան շարունակում է կատարել իր պարտականությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Սթոլթենբերգը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930