Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանի հետ երբևէ չեմ աշխատել». Արմեն Մուրադյան

Սեպտեմբեր 10,2016 16:04

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը երբեք չի աշխատել Կարեն Կարապետյանի հետ:

Aravot.am-ի դիտարկմանը` Կարեն Կարապետյանը կտրուկ որոշումներով է հայտնի, ժամանակին Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց, ուստի ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը նոր վարչապետի հետ, պարոն Մուրադյանն այսպես արձագանեց. «Հարցերը հասցեական ուղղեք: Ծրագրեր պետք է ներկայացնել, ոչ թե անձերով առաջնորդվել: Առողջապահությունը ծրագրային ոլորտ է, բժիշկ-հիվանդ հարաբերություններն են, որ անձնավորված են»:

Դառնալով Կարեն Կարապետյանին` պարոն Մուրադանը նշեց. «Երբևէ չեմ աշխատել նրա հետ: Ինչ վերաբերում է հետագա աշխատանքին, ապա մոտ ժամանակներս դուք ավելի ինֆորմացված կլինեք»:

Նախարարը հավաստիացրեց, որ կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի իր նախաձեռնած որեւէ ծրագիր հետագայում չտապալվի. «Նոր կառավարությանը, իհարկե, պետք է մեր ծրագրերը ներկայացնենք, իսկ թե ով կլինի այդ ծրագրեր իրականացնողը, արդեն  կառավարություն ձեւավորողը կորոշի՝ նորանշանակ վարչապետը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930