Լրահոս
Օրվա լրահոսը

3-4 տարի առաջ ներկայացվել էր մի գյուտ՝ դագաղը գերեզման իջեցնելու սարք. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 14,2016 11:54

ՀՀ մտավոր սեփականության գործակալությունն ամեն տարի միջին հաշվով ստանում է գյուտի եւ օգտակար մոդելի՝ թվով 170-180 հայտ։ Արտոնագիր տրամադրվում է 70-85 տոկոս դեպքերում։ Մնացած մասը կամ հետ է կանչվում, կամ մերժվում է՝ նորություն չլինելու կամ գիտական մակարդակ չունենալու պատճառաբանությամբ։

Գործակալության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը մեր խնդրանքով ներկայացնում է իրենց գրանցած ուշագրավ գյուտերը.

– Տարիներ առաջ ներկայացվել է իրենից կարտոֆիլի թթու ներկայացնող գյուտ։ Կարտոֆիլը քերիչով անցկացնում, մանրացնում են, համապատասխան տեխնոլոգիայով պատրաստում են թթու, որը բավականին համեղ է. մեզ հյուրասիրել են եւ, ինչքան գիտեմ, երեւանյան ռեստորաններից մեկում դա ներառված է մենյուի մեջ եւ առաջարկում են այցելուներին։

– Մեկ այլ գյուտ վերաբերում է հոսանքի արտադրությանը, մարդու կոշիկի մեջ՝ կրունկի տակ տեղադրել են հոսանքի գեներատոր, որը քայլելուց հոսանք է արտադրում, եւ դրանով կարելի է լիցքավորել փոքրածավալ էլեկտրական սարքեր, օրինակ՝ բջջային հեռախոս, ինչը ամենատարածված տարբերակն է։ Ասենք, եթե հովիվը սարերում է, գայլերը հարձակվել են ոչխարների վրա, կկարողանա օգնություն կանչել, որովհետեւ հեռախոսը չի լիցքաթափվի։ Հեղինակը երիտասարդ հայտատու էր, վերջերս դիմեց արդեն կատարելագործված տարբերակի համար։ Այս անգամ մեխանիզմն ուրիշ էր, բայց էլի քայլելիս հոսանք էր արտադրվում։ Կարեւորը արդյունքն է, կրունկի տակ չի երեւում՝ հոսանքն ինչպես, ինչ սկզբունքով է առաջանում։

– 3-4 տարի առաջ ներկայացվել էր մի գյուտ, որը մի քիչ սարսուռ առաջացնող անվանում ուներ, կոչվում էր դագաղը գերեզման իջեցնելու սարք։ Դա իրենից ներկայացնում է մեխանիկական սարք։ Եթե հեռանանք զգացմունքներից, ապա արտասահմանում նմանատիպ նշանակության տարբեր սարքեր գոյություն ունեն, որտեղ թաղումն ավտոմատացված է, այլ ոչ թե, ինչպես Հայաստանում է, պարանների միջոցով, ինչը հազարումի անհարմար վիճակ կարող է ստեղծել՝ պարանը պոկվի եւ այլն։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930