Լրահոս
Օրվա լրահոսը

Տաշիրի անտառտնտեսության աշխատակիցները հայտնաբերել են անտառագողերի

Սեպտեմբեր 14,2016 15:49

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը անհայտ խմբի կողմից Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի անտառպետության 8-րդ քառակուսու 2-րդ անտառամասում կատարվել էր ապօրինի ծառահատում, որը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 9.00-ի սահմաններում, հայտնաբերվել է Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի անտառպետության թիվ 1 պահաբաժնի աշխատակցի կողմից:

Ապօրինի ծառահատման դեպքն արձանագրելուց անմիջապես հետո Տաշիրի անտառտնտեսության ողջ տարածքում աշխատակիցները կատարել են շուրջօրյա հսկողություն, և սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 00.30-ի սահմաններում, Տաշիրի անտառտնտեսության աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում գողության հերթական փորձի ժամանակ հայտնաբերվել են անտառագողերը: Այդ աշխատանքներին ներգրավվել են նաև իրավապահ մարմինների աշխատակիցները: Համապատասխան միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների կողմից <<ֆորդ>> մակնիշի բեռնատար ավտոմեքենան անտառագողերի հետ միասին տեղափոխվել է Տաշիրի ոստիկանություն, ինչպես նաև կալանքի տակ են վերցվել Սվերդլով համայնքում գտնվող սղոցարանները:

Այժմ կատարվում են տարածքի տեղազննման աշխատանքներ ապօրինի հատված ծառերի վերջնական քանակը պարզելու համար:

 

 

ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930