Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. ««Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերը հնարավորություն են ընձեռում բաց և թափանցիկ տեսնել, թե հանգանակված միջոցներն ինչպես ու ինչ նպատակների համար են ծախսվում»

Սեպտեմբեր 19,2016 17:42

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում շարունակվում է հսկողությունը դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ նախորդ 2 շաբաթների ընթացքում այս մասով ստացվել է 2 ահազանգ: Ահազանգերից մեկի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ դպրոցի ուսուցչական կազմը տնօրենի գլխավորությամբ դպրոցի նորոգման հարցում իրենց ներդրումն ունենալու նպատակով նախաձեռնել է դրամահավաք՝ բացառապես մանկավարժական կոլեկտիվի անդամների շրջանակում: Ընդ որում, բոլորը նշել են, որ դրամահավաքը կազմակերպել են կամավորության սկզբունքով ու որևէ ուսուցչի նկատմամբ պարտադրանք չի եղել: Հարցի առնչությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, նկատել է, որ նույնիսկ նման դեպքերում պետք է դա կազմակերպվի ավելի թափանցիկ եղանակով, ինչի հնարավորությունն առկա է:

«Նպատակը բարի է, անշուշտ, բայց դա չի նշանակում, որ հանգանակությունը պետք է կազմակերպվի առձեռն եղանակով, ինչն արդարացիորեն կարող է այլևայլ խոսակցությունների տեղիք տալ: Գործընթացը բաց և թափանցիկ կազմակերպելու նպատակով մենք ունենք  «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերը, որի շրջանակում էլ ցուցաբերվում է ֆինանսական աջակցությունը, ինչը նաև հնարավորություն է ընձեռում հստակ տեսնել, թե բարերարների կողմից հանգանակված միջոցներն ինչպես ու ինչ նպատակների համար են ծախսվում: Մեկ անգամ ևս հիշեցրեք բոլորին այս մասին և հորդորեք բացառապես այդ եղանակով կատարել հանգանակությունները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հանձնարարելով նաև խիստ հսկողություն սահմանել գումարների հավաքագրման գործընթացում պարտադրանքը բացառելու ուղղությամբ:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, հանրակրթության վարչություններին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է  նախապատրաստվել և պատշաճ կերպով անցկացնել ՀՀ անկախության 25-ամյակի ծրագրով նախատեսված միջոցառումները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930