Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի ազգային ագրարային և Փենսիլվանիայի նահանգային համալսարանների միջև

Սեպտեմբեր 20,2016 15:45

2017թ. հունվարից Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կդասավանդվի §Պարենային անվտանգության համակարգերի կառավարում¦ առարկան

Փենսիլվանիայի նահանգային համալսարան (ՓենՍտեյթ) այցի ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանը և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն, դոցենտ, Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի ասոշիեյթ պրոֆեսոր Վարդան Ուռուտյանը համալսարանի և հիմնադրամի անունից փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին ՓենՍտեյթի գյուղատնտեսության քոլեջի դեկան, դոկտոր Ռիչարդ Ռուշի հետ: Հուշագիրը նախատեսում է գործակցության լայն շրջանակ՝ ուսումնական պլանների մշակումից և բարեփոխումներից մինչև ուսանողների և դասախոսների փոխանակում և համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում և նպաստելու են երկու համալսարանների հետագա զարգացմանը: Մասնավորապես, ՓենՍտեյթը, ՀԱԱՀ-ն և ICARE-ը համաձայնության եկան 2017թ. հունվարին ՀԱԱՀ-ում մեկնարկել Պարենային անվտանգության համակարգերի կառավարման հավաստագրային ծրագիրը: Մասնագիտությունը կդասավանդվի ԱՈՒԿ-ում: Սա ևս մեկ կարևոր քայլ կլինի ՀԱԱՀ ուսումնական պլանի միջազգայնացման գործում և, անշուշտ՝ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում աննախադեպ հնարավորություն՝ գտնելու Հայաստանում սննդի անվտանգությանը վերաբերող մի շարք կարևորագույն հարցերի լուծումը:

ՓենՍտեյթը ԱՄՆ համալսարանների այն կոնսորցիումի անդամ համալսարաններից մեկն է, որը գործակցում է ՀԱԱՀ-ի և ICARE-ի հետ՝ ԱՄՆ ՄԶԳ-ից ֆինանսավորվող Իննովեյթ-Հայաստան ծրագրի շրջանակում: Այս հուշագրի ստորագրմանը նախորդել են կոնսորցիումը ղեկավարող Վիրջինիա Թեք համալսարանի սննդագիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Ջո Մարսիի և Փենսիլվանիայի նահանգային համալսարանի սննդագիտության պրոֆեսոր Քեթի Քաթերի կողմից ապագա ծրագրի ուսումնական պլանի կազմման աշխատանքները:

Պարենային անվտանգության համակարգերի կառավարում ծրագիրը ևս մեկ բացառիկ միջազգային ծրագիր է, որը, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի, Ի-Վի-Էն գինու ակադեմիայի և Ագրարմենեջմենթի (որին վերջերս տրվեց միջազգային հավատարմագրում) հետ միասին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դարձնում է հայաստանյան առաջատար բուհը՝ միջազգային կրթական ծրագրերի որակի և քանակի տեսակետից:

Պրոֆեսոր Թարվերդյանի և դոկտոր Ուռուտյանի այցը շարունակվում է: Վաղը՝ սեպտեմբերի 21-ին նրանք Փենսիլվանիայից կմեկնեն Վիրջինիա, որտեղ հանդիպումների շարք կունենան Վիրջինիա Թեք համալսարանի նախագահ Թիմըթի Սենդսի և առանցքային այլ գործիչների հետ, մասնավորապես՝ այդ համալսարանի Դասախոսների զարգացման և կրթական հետազոտությունների կենտրոնում և Միջազգային հետազոտությունների, կրթության և զարգացման գրասենյակում:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930