Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Վատ ներկայացում»․ Հրանուշ Խառատյանը՝ տոնահանդեսի մասին

Սեպտեմբեր 21,2016 20:23

«Ես շատ երկար եմ մտածել սեպտեմբերի 21-ի տոնահանդեսի մշակույթի մասին՝ որ շքերթի են վերածում, երեւի մեր հասարակությանն են ուզում հանգստացնել՝ տեսեք՝ ինչ զենք ունենք, նաեւ դրսին են երեւի ուզում ցույց տալ՝ տեսեք ինչ ունենք»,- սեպտեմբերի 21-ին «Հոդված 3» մամուլի ակումբում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 21-ի տոնահանդեսը ամեն տարի պետք է վերահաստատի այն արժեքները, որը անկախությունն է բերել, ըստ սահմանադրության դրանք են՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, սոցիալական պետություն, ազատություն, հավասարություն․ «Մենք պարբերաբար պետք է վերահաստատեինք այս արժեքները, ոչ թե միայն տոնահանդեսի օրը եւ պաստառների վրա դրանք գրեինք, այլեւ դրանք հանրության գիտակցությանը հասցնելու բազմաթիվ միջոցներ կան։ Օրինակ՝ ես առաջարկում եմ, չեմ պարտադրում կամ սոցիալական միտքը առաջարկում է տարբերակներ՝ ինչպես կարող են այդ արժեքները դառնալ հասարակության համար պահանջարկված արժեքներ։

Հիմա մենք տոն ենք անում, որը պետք է այդ արժեքների վրա խարիսխված լինի եւ այդ արժեքները հաստատի, բայց դրանց մասին որեւէ խոսք չկա, եւ դրանք որեւէ կապ չունեն սեպտեմբերի 21-ին նշվող անկախության տոնահանդեսի հետ։ Մենք չունենք տոնահանդեսի մշակույթի մեջ թե՛ ծիսականոն, թե՛ հռետորաբանություն։ Միջոցառում է, թատրոն, թատրոնը լավ բան է, բայց սա վատ ներկայացում է։ Գյուղապետը, մարզպետը իր ակտիվին հավաքելու է, շնորհավորելու է, ճառեր է ասելու, ասելու է, որ մենք ունենք աննկուն ձեռքբերումներ, որ 25 տարի շարունակ մեր անխոնջ աշխատանքով ․․․սրանք բոլորը արվել են, արվելու են ու սպանելու են թե՛ տոնը, թե՛ մեր իրական անկախության արժեքը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հավետ դժգոհ Հրանուշ Խառատյան….

    • Հ.Շ. says:

      ոհ, եթէ միայն ինքը լիներ…

      երկրի բնակչության մի մասը, բառին հիւանդագին իմատով՝ սուր ընկճվածությունից (acute depression) կը տառապի, լուրջ դարմանումի, դեղերու կարիքը ունի

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930