Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․«Վերամշակող գործրաններում բավականին ժանգոտած կառավարման համակարգ է»

Սեպտեմբեր 22,2016 12:14

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարական տվեց խաղողի մթերման գործընթացը կազմակերպել։
Վարչապետն ասաց, որ ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում․«Մենք ամեն տարի այս պրոբլեմի առաջ կանգնում ենք: Նախ, պետք է նայենք հայեցակարգը, թե ոնց ենք անելու երկարատև: Այսօր ակտուալ խնդիր է Աղավնաձոր գյուղում, որտեղ «Վեդի Ալկոն»  ունի պարտավորություններ, որը չի կատարել: Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես այդ խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է եւ ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն եւ  էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»։

Վարչապետն ասաց, որ պետք է  ամենօրյա հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ: Վարչապետի խոսքերով՝ վերամշակող գործրաններում բավականին ժանգոտած կառավարման համակարգ է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930