Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանին պատմել են, թե ինչեր էին անում ավիատոմսերի գնումների ժամանակ

Սեպտեմբեր 22,2016 12:30

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Գնման գործընթաց կազմակերպելու մասին»  որոշման նախագիծն ու առաջարկները։ Այս նախագիծը վերաբերում է գործուղումների ժամանակ ավիատոմսերի գնմանը։  Դավիթ Հարությունյանն ասաց, որ այսուհետ վերահսկողությունը կիրականացնի հասարակությունը, իսկ ղեկավար մարմինները կներկայացնեն, թե ինչ տոմս է առաջարկել էլեկտրոնային համակարգը:

Վարչապետի խոսքերով՝ «Բարդ համակարգ է, թե ինչին է ուղված, բոլորդ հասկանում եք: Հանձարարական` բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի բացառենք պրիմիտիվ գողությունը»։

Կարեն Կարապետյանը նաեւ ասաց, որ տեղյակ է, թե գործուղումների համար ավիատոմսերի գնման գործընթացում ինչ չարաշահումներ են եղել, ըստ վարչապետի, իրեն պատմել են, թե ինչեր էին անում ավիատոմսերի գնումների ժամանակ, եւ եթե այդ ուղեղը այլ բանի համար օգտագործեին՝ ավելի արդյունավետ կաշխատեին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930