Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Իրերն` իրենց անունով

Սեպտեմբեր 27,2016 10:00

«Արդարությունը Հայաստանում» հայտարարությունը, որը ստորագրել են Հայաստանի եւ Սփյուռքի հայտնի դեմքերը, կազմված է միանգամայն ճիշտ պահանջներից եւ գնահատականներից: Ասել «ոչ» կոռուպցիային եւ ասել «այո» արդար ընտրություններին` ո՞վ կարող է դրան դեմ լինել: Բայց եթե ինձ առաջարկեին ստորագրել այդ կոչը (կամ դիմումը, պետիցիան), ես դա չէի անի` միայն մեկ, բայց իմ կարծիքով, էական նախադասության պատճառով: «Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տեղի ունեցած ցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների»,- գրված է հայտարարության մեջ:

Կոնկրետ ի՞նչն էր հանգեցրել մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների: Չգիտեմ, թե ինչ նկատի ունեն դիմումի հեղինակները, երբ խոսում են 2016 թվականի գարնան մասին: Բայց նույն թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ օգտագործել «ցնցումներ եւ բողոքի ակցիա» լղոզված ձեւակերպումը, ինձ թվում է` սխալ է: 2016 թվականի հուլիսին տեղի ունեցավ զինված հարձակում ոստիկանական գնդի վրա, որի հետեւանքով զոհվեցին իրենց պարտականությունը կատարող ոստիկանները: Իսկ դրան հետեւեցին ՊՊԾ գունդը շրջափակած ոստիկանական պատնեշները ճեղքելու եւ զինյալներին միանալու փորձերը: Արդյոք դրանք «մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումներ» չե՞ն:

Ամբողջ ցավն այն է, իմ կարծիքով, որ դիմումը ստորագրած կամ չստորագրած մտավորականները, հասարակական, քաղաքական գործիչները չեն համարձակվում իրերն իրենց անունով կոչել, անել այդ պարզ արձանագրումները, որովհետեւ վախենում են ընկնել լյումպենացված զանգվածի «դռբի տակ», եւ դրանով իրե՛նք են նպաստում հասարակության լյումպենացմանը ավելի շատ, քան ցանկացած հաղորդաշար` ռաբիս երգիչների մասնակցությամբ: Փառք ու պատիվ այն մի քանի կուսակցություններին եւ անհատներին, որոնք խիզախություն են ունեցել հակադրվելու համընդհանուր «թրենդին»:

Մնացած պնդումները վերոհիշյալ տեքստում արդարացի են, եւ այդ բարի ցանկություններին, բնականաբար, արժե միանալ: Իհարկե, լավ կլիներ, որ ոստիկանությունը փողոցներում մարդաորսով չզբաղվեր, որ դատավորները «վերեւից զանգերի» չսպասեին, որ պաշտոնյաները չգողանային, որ ԿԸՀ-ն ընտրություններում հաղթող ճանաչեր այն մարդկանց, որոնք իսկապես ընտրվել են:

Թե ինչպես է դա հնարավոր` պետիցիայի հեղինակները չեն ասում: Հուսով եմ, որ նրանք չեն կարծում, թե դա հնարավոր է անել «ազգի նվիրյալների հուսահատ քայլերով»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ ստորագրեալները մէկ առ մէկ ուսումնասիրենք, անշուշտ շա՜տ բաներ կարելի է ասել ու պարզաբանել: Սակայն այդքան ուշադրութեան հարկ չկա: Խորքին մէջ վատ անձեր չեն:

    Սակայն որպէս ընդհանուր ակնարկություն՝ անցեալ 25 տարիների ընթացքին, հայտարարութիւնը ստորագրող սփիւռքահայերը որքա՞ն – եթէ որեւէ – ժամանակ անցուցած են արդեօք Հայաստանի կամ Արցախի հողի վրայ, եւ ի՞նչ ընելու համար այդտեղ…

    Իսկ եթէ նպատակը, գոնէ տեսականօրէն, հայաստանաբնակ հայ ժողովուրդին զօրակցիլն էր, հանցագործական բիրտ ու մարդասպան արարքի ջատագովությունը չեղեալ կը դարձնէ այդ միտումը եւս. քանզի, փաստօրէն, սոյն ժողովուրդի համեմատօրէն մասսայական մեծամասնությունը մերժեց հետեւիլ այդ արիւնահեղ ուղիին, եւ հետեւաբար, գոնէ լռելյայն, դատապարտեց զայն: Հայութեան առողջ ջիղը, կը կոչվուի այս մէկն ալ:

    Ամէն դէպքում, որ այս անձիքն ել ուզում են «մի բան անել», հասկանալի է: Ոչինչից լաւ է: Եւ աւելի լաւ է ուշ, քան երբեք: Սակայն իրոք անիմաստ, նոյնիսկ ծիծաղաշարժ նախաձեռնութիւն մըն է այս մէկը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930