Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիական շտրուդելը ամեն տարի երկարում է

Սեպտեմբեր 27,2016 16:09

Արդեն մի քանի ժամ է Արմենիա Մարիոթ հյուրանոցի բակում` «Միթինգ Փոինթ» բացօթյա սրճարանում, մեկնարկել է Կովկասի ամենաերկար շտրուդելի օրը, կամ` ավստրիական օրը Մարիոթում:

mariot4Վիեննական ձեւով պատրաստված խմորեղենը կարող են մինչեւ ժամը 18:00 համտեսել բոլոր ցանկացողները եւ միաժամանակ ձեռք բերել եզակի հնարավորություն` շահելու միջոցառման գլխավոր մրցանակը` ուղեւորություն երկու հոգու համար դեպի Վիեննա: Այս տարվա շտրուդելն ունի 147 մետր երկարություն: Խաղարկությանը, բացի ավիատոմսերը, լինելու են նաեւ այլ արժեքավոր նվերներ: Ի դեպ, կազմակերպիչները նշում են, որ խաղարկության մասնակիցները անպայման ժամը 18:30-ին ներկա լինեն, քանի որ ներկա չլինելու դեպքում իր անունով հաղթող տոմսը կհամարվի անվավեր:

mariot6Միջոցառումը կազմակերպել են Արմենիա Մարիոթ հյուրանոցը եւ Ավստրիական ավիաուղիները: Հաղթող անձնավորությունը հնարավորություն կունենա երկու օր գիշերակաց՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցի կողմից, իսկ ավիատոմսերը` Ավստրիական ավիաուղիների, լինել Վիեննայում:

mariot2Շտրուդելի օրվա հատուկ հյուրերն են հանդիսանում «Օրրան», ՍՕՍ մանկական գյուղեր եւ Հայաստանի Մանուկների հիմնադրամ ՀԿ-ների սաները, որոնց համար լինելու է անվճար հյուրասիրություն: Ըստ կազմակերպիչների` այս համատեղ նախաձեռնությունն ամենամյա բնույթ է կրում, եւ նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը` նմանատիպ ՀԿ-ների գործունեության մասին:

mariot5Հասմիկը եւ Էլենը չնայած վերջին տարիներին միշտ մասնակցել եւ չէին շահել, այս տարի էլ շատերի պես մասնակցում էին այս միջոցառմանը`հույս ունենալով, որ այս անգամ «բախտը կժպտա» հենց իրենց եւ այս տարի Վիեննա նրանք կմեկնեն:

Նշենք, որ ավստրիական օրը Մարիոթում, արդեն 9-րդ տարին է, որ նշվում է:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930