Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխադրողների համար կապահովվեն հավասար մրցակցային պայմաններ

Նոյեմբեր 11,2016 17:43 Share

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումը ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը ներկայացրեց աշխատանքային խմբի գործունեության նպատակներն ու շրջանակները, նշեց, որ հանդիպումները լինելու են շարունակական, իսկ քննարկումները՝ նպատակային, մանրամասն և լիարժեք։

Աշխատանքային խումբը ղեկավարում է նախարարության Լիզենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը: Աշխատանքային խմբում ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում են «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը, «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, «Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հերբերտ Համբարձումյանը, այլք։
Նիստում քննարկված հարցերը վերաբերում էին ավտոտրանսպորտի տեխնիկական զննման նոր կանոնակարգերի մշակմանը և տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտի վերանայմանը՝ հավասար մրցակցային պայմաններ սահմանելուն։

Քննարկվող խնդրի շուրջ իրենց տեսակետներն արտահայտեցին Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, «Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, «Աջակցություն տաքսի սերվիսներին» ՀԿ նախագահ Արմեն Թամազյանը, այլք։

Նիստի ավարտին աշխատանքային խմբի ղեկավար Աշոտ Սահակյանը նշեց, որ նիստի արձանագրությունն ու խմբի անդամների դիրքորոշումները կներկայացվեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930