Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե 1000 դրամ պետք է վճարել, այլ եկամտի տոկոս». Վովա Վարդանով

Նոյեմբեր 12,2016 13:39

«Ցանկացած աշխատող պետք է ողջ կյանքում մուծի բանակին: Զինվոր չես ուզում լինես՝ զինվորին կերակրի»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին օգնելու նպատակով յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր կերպով գանձելու ՊՆ-ի նախագծին, ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը:

Նա դրական է գնահատում ՊՆ առաջարկը, բայց կողմնակից է ոչ թե 1000 դրամ գանձելուն, այլ ամսական ինչ-որ տոկոս գանձելուն. «Թող ոչ թե 1000 դրամ վճարեն, այլ ամսվա եկամտի մեկ կամ երկու տոկոսը: Տոկոսից ճիշտը չկա՝ հավասարացնող մի բան պետք է լինի՝ ըստ եկամտի չափի»: Ինչ վերաբերում է գումարը հավաքագրող հիմնադրամում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին, Վարդանովի խոսքով՝ պետք է այդ հիմնադրամի համար «դահիճ» լինի, որ գումար ուտողի ձեռքը կտրի:

Ազատամարտիկ Շահե Աճեմյանն էլ կարծիք հայտնեց, որ ալան-թալանի մասին խոսելու ժամանակը չէ, զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներն իսկապես օգնության կարիք ունեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930