Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի համար ամեն աշխատողից 1000 դրամ պահելու հարցը՝ ԱԺ-ում. ըստ Վիգեն Սարգսյանի, դա նվազագույն գումարն է

Նոյեմբեր 11,2016 17:01 Share

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում արտահերթ նիստ էր հրավիրվել՝ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1000 դրամ պահելու աղմուկ հանած որոշման հետ կապված:

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը անձամբ զեկուցեց նախագիծը՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու:

Նախագիծը ներկայացնելիս ասաց. «Ես գիտեմ, որ սոցցանցերում քննարկվում է այս հարցը եւ հիմնականում այն հարցն է՝ արդյոք աշխատավարձից կարելի՞ է մասհանում անել՝ որեւէ հիմնադրամի հաշվին»:

Նա ասաց, որ ՍԴ-ի որոշումն են հաշվի առել: Օրենքում ամրագրված է, որ բոլոր միջոցները մուտքագրվում են նախ պետբյուջե, նոր՝ հիմնադրամ. «Թե ինչ է լինելու այդ գումարների հետ, եթե այդ գումարները , Աստված տա, պետք չլինեն: Օրենսդրությունը սահմանում է, որ խորհուրդը կարող է որոշում կայացնել եւ այդ գումարն օգտագործել նախորդ տարիներն հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին կամ նրանց»:

Կա սկզբունքային հարց, թե արդյո՞ք արդար է, որ մեկ միասնական չափի մուծում է սահմանված եւ հաշվի չի առնվում յուրաքանչյուր քաղաքացու եկամուտներին ծավալը. «Հարկային դաշտում կան բազմաթիվ հարկեր, որոնք կապված չեն ոչ գործարքի մեծության, ոչ եկամտի չափի հետ»:

Նախարարն ասաց, որ այսպես նվազագույն շեմ են սահմանում եւ այն մարդիկ, որոնք կցանկանան լրացուցիչ վճարում անել, ավելի նշանակալից ներդրում կունենան: Նախարարն ասաց, որ հիմնադրամն ունենալու է հնարավորություն նման ծրագիրր իրականացնել արտերկրում, որը թույլ կտա զգալի միջոցներ հավաքել:

Նախարարը վստահեցրեց, որ դրամական միջոցները ծախսվելու են նպատակային եւ այս հիմնադրամից չի ֆինանսավորվելու որեւէ փայլուն գաղափար:

Թե ինչու 1000 դրամ, Վիգեն Սարգսյանը բացատրեց, որ հետհաշվարկ են արել եւ հաշվել են այն նվազագույն գումարը, որն անհրաժեշտ է հիմնադրամին՝ իր գործունեության համար:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930