Լրահոս
Օրվա լրահոսը

17-ամյա աղջկա սպանության մեջ  մեղադրվող Արսեն Խոջոյանը մեղսունակ է ճանաչվել

Նոյեմբեր 20,2016 15:13

2016թ. հունիսի 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի  սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 25-ամյա Արսեն Խոջոյանը  դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել  Լոռու մարզի Շնող գյուղում ծնված,  Վերին Կարմիրաղբյուրում վերաբնակված 17-ամյա Աստղիկ Հանիսյանին:  Անչափահաս աղջիկը  ստացած վնասվածքների պատճառով Բերդի բժշկական կենտրոնում մահացել է: Ա. Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից մինչեւ ապրիլի 10-ը գտնվել է  Ադրբեջանի տարածքում:

Ա. Հանիսյանի սպանության կապակցությամբ հարուցված  քրեական գործով մի քանի  դատական փորձաքննությունների եզրակացություններն արդեն ստացվել են: Դիակի դատաբժշկական  փորձաքննության եզրակացության համաձայն Ա. Հանիսյանի  վնասվածքները հասցվել են սուր կտրող-ծակող գործիքով:

Ա. Խոջոյանի պաշտպան  Աննա Մեջլումյանն ասաց, որ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ  Արսեն  Խոջոյանը մեղսունակ է ճանաչվել,նա  աֆեկտի վիճակում չի գտնվել, քանզի  ալկոհոլ օգտագործած վիճակում աֆեկտ չի լինում: Հանրային պաշտպան  Ա. Մեջլումյանն ասաց. որ դեռեւս չի ստացվել նշանակված դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930