Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է». Էդուարդ Շարմազանով

Նոյեմբեր 25,2016 23:13

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ վաղը ՀՀԿ համագումարում «սյուրպրիզներ» չեն լինի, փոփոխությունները լինելու են տրամաբանության շրջանակներում:

«Կուսակցության ղեկավարը ներկայացրեց  իր դիրքորոշումները, իսկ վաղը տեղի ունենալիք համագումարի առանցքը կուսակցության նախագահի ընտրությունն է, նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով,  անդրադարձ կլինի կուսակցության շինարարական աշխատանքներին,  թերությունների շտկման գործընթացին, միջկուսակցական կապերի զարգացմանը, երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին, ԼՂ հիմնախնդրին, Հայաստան-սփյուռք կապերին››, – քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այս կազմով ԳՄ վերջին նիստն էր:

Պարոն Շարմազանովը նաեւ շեշտեց, որ ՀՀԿ-ի նախագահի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է. « ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է, մեկ օրգանիզմ, մենք հպարտ ենք, որ կուսակցությունը ղեկավարում է հենց Սերժ Սարգսյանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930