Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը այցելել է ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ

Նոյեմբեր 30,2016 19:07

Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և այլ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ:

Անձնակազմին շարահրապարակում ողջունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակ և ծաղիկներ դրեց ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հուշապատին:

30111610-33zorq_09 30111610-33zorq_10

Այնուհետև զինծառայողները ձեռնամարտի և հատուկ պատրաստության հնարքների ցուցադրական վարժանք ներկայացրին, ինչից հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք շրջայց կատարեցին զորամասում:

Ոստիկանության պետը ծանոթացավ նորաբաց օպերատիվ լսարանի հնարավորություններին, որտեղ նրան վարժական մակետի վրա ցուցադրվեցին ստորաբաժանման տակտիկական գործողությունները ու դրանց կառավարման ընթացքը:

Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ նաև զինծառայողների ստեղծած համակարգչային ծրագրին, որը բաղկացած է թեստային ու խաղարկային բաժիններից:

Ծրագրի միջոցով ստուգվում են անձնակազմի գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, գնահատվում է յուրաքանչյուր զինծառայողի պատրաստականության աստիճանը:

Հետաքրքիր էր նաև զինծառայողների պատրաստած սարքը, որի շնորհիվ էապես բարձրանում է զինատեսակների սպասարկման և կիրարկման արդյունավետությունը:

Ոստիկանության պետը ստուգեց նաև անձնակազմի պարապմունքների, մարզումների ու հանգստի պայմանները, ծանոթացավ  հանդերձանքի ու մթերային ապահովման վիճակին, զորամասի տեխնիկական հնարավորություններին:

Շրջայցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքն ու զորամասի պատրաստականությունը և արդյունավետ ծառայություն մաղթեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարությանն ու անձնակազմին:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930