Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահը

Դեկտեմբեր 05,2016 15:46

Դեկտեմբերի 5-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը նախ հետեւել են քառօրյա նիստերի աշ խատանքին, ապա մասնակցել բաց դասի, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հանդիպման առաջին իսկ պահից հաստատվել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ: Գալուստ Սահակյանը զրույցի սկզբում ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, խոսել օրենսդրական գործառույթի մասին եւ անդրադարձել խորհրդարանական բանավեճերին: ԱԺ նախագահն իր խոսքում փաստել է, որ մշակվող օրինագծերը վերջնական տեսքի են բերվում հենց ծավալվող բանավեճերի արդյունքում: Ուսանողներն ԱԺ նախագահին ուղղել են նաեւ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, երկրում կոռուպցիայի կանխմանը, արտագաղթին, բանկային համակարգին, գյուղացիական վարկերին, Հայաստանում արտադրության խթանմանը եւ տեղական ռազմական արդյունաբերության ընդլայնմանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ իր անցած քաղաքական ճանապարհից: Բաց դասի ավարտին խորհրդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031