Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղում զոհված դիլիջանցի Ալբերտ Պոստոլակյանը երաժիշտ էր

Դեկտեմբեր 08,2016 14:44

Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Լեռնային Ղարաբաղում, դեռեւս չպարզված հանգամանքներում զոհված 20-ամյա Ալբերտ Պոստոլակյանը բանակ էր զորակոչվել 2016թ. հուլիսի 23-ին: Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանից տեղեկացանք, որ նա  սոցիալապես անապահով ընտանիքից էր, հայրը 3-րդ կարգի հաշմանդամ է, նրանց տունն այրվել է, ընտանիքն ապրում է քաղաքի Գոլովինո թաղամասի հարմարեցված շինությունում: Արմենի եղբայրը Ռուսաստանում է, այնտեղ բանվորություն է անում:

Զինկոմն ասաց, որ Ա. Պոստոլակյանը կիրթ տղա էր, ավարտել էր Դիլիջանի արվեստի պետական քոլեջի դուդուկի եւ կլարնետի բաժինը: Զինկոմի խոսքերով՝ Արմենի հայրը մի ամիս առաջ էր եղել Մարտակերտի զորամասում, այցելել որդուն, այդ ժամանակ Արմենը զինվորական ծառայությունից չի դժգոհել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031