Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիական ուժերն ազատագրել են Հալեպի տարածքի ավելի քան 95%-ը

Դեկտեմբեր 12,2016 15:22 Share

Սիրիայի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել Հալեպի տարածքի ավելի քան 95 տոկոսը: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ռուսական Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնից:

«Վերջին օրերին սիրիական կառավարական բանակի կողմից ահաբեկիչներից ազատագրվել է Հալեպի արևելյան մասի ևս 3 թաղամաս (Շեյխ-Սայիդ, Քարիմ-Հում և ալ-Մակամադ): Այդպիսով, Սիրիայի իշխանությունները լիարժեք կերպով վերահսկում են Հալեպ քաղաքի տարածքի ավելի քան 95 տոկոսը»,- ասել են կենտրոնից:

Հաղորդվում է, որ Հալեպի՝ իշխանությունների վերահսկողության տակ անցած թաղամասերից դուրս է եկել 2215 զինյալ, որոնցից 2137-ին ներում է շնորհվել: Այս պահին Հալեպում ահաբեկիչների վերահսկողության տակ է մնում շուրջ 10 քառակուսի կմ տարածք:

Հալեպի ազատագրման գործողությունները սկսվել են 2016թ. նոյեմբերին: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել էր, որ այդ քաղաքի ազատագրումը կարևոր նշանակություն կունենա, բայց դեռ պատերազմի ավարտ չի նշանակի:

 

Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031