Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույսները դնում են թագավորների վրա, դա Գյուլնազ տատի հեքիաթներում է լինում միայն». Խոսրով Հարությունյան

Դեկտեմբեր 20,2016 20:35

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան նոր էջում՝ նախընտրական պայքարին մասնակցելու հայտարարության տակ արդեն մեկնաբանություններ կան, որ նա թագավոր է, ազգի փրկիչն է եւ այլն:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Ես ֆեյսբուքյան մեկնաբանություններին լուրջ չէի նայի, որովհետեւ ինչպես պրակտիկան ցույց է տալիս, ֆեյսբուքյան իրականությունը եւ ռեալ կյանքը իրար հետ որեւէ աղերս չունեն: Իհարկե, մեզանում կան մարդիկ, որոնք փոխանակ սեփական պատասխանատվությունը գիտակցեն հույսները դնում են փրկիչների, թագավորների վրա: Չկա այդպիսի բան, դա Գյուլնազ տատի հեքիաթներում է լինում միայն»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, իրեն հարգող քաղաքացին, մարդ, որը թեկուզ իր համեստ մասնակցությունը պատկերացնում է հանրային կյանքում, երբեւէ որեւէ մեկին թագավոր չի ներկայացնի, որովհետեւ վաղուց այդ ժամանակներն անցել են. «Դրա համար միայն պետք է ցավալ, որ դեռեւս թեկուզ վիրտուալ իրականության մեջ այդ մտածելակերպն իր տեղն ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031