Լրահոս
Օրվա լրահոսը

Սեղանի թենիսի ֆեդերացիան ավարտեց մրցաշրջան 2016-ը

Դեկտեմբեր 25,2016 20:24

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան մրցաշրջանը երրորդ տարին անընդմեջ եզրափակեց  հովանավոր «Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի» գավաթի առաջնությունով:

Ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը Aravot.am-ին ասաց, որ սա տարվա ընթացքում կատարած աշխատանքի յուրօրինակ ամփոփում է: Ու չնայած նախատեսված բոլոր միջոցառումները իրականացվել են, սակայն արդյունքների առումով ինքն այնքան էլ գոհ չէ, որովհետեւ հնարավոր էր ավելիին հասնել: Գլխավոր պատճառը ֆեդերացիայի փոքր բյուջեն է, որը հնարավորություն չի տալիս հավասարապես զբաղվել եւ մեծահասակներով, եւ երիտասարդներով եւ պատանիներով:

ping-pong3

«Դրա համար մենք հիմա հիմնական ուշադրությունը բեւեռում ենք պատանիների վրա, որոնք հայկական սեղանի թենիսի ապագան են լինելու», – ասաց ֆեդերացիայի նախագահը եւ ավելացրեց, որ այսօր արդեն կան 12-13 տարեկան պատանի չորս թենիսիստներ, որոնք եվրոպական մակարդակի խաղ են ցուցադրում եւ ճիշտ ու նպատակասլաց աշխատելու դեպքում նրանք ի վիճակի կլինեն ոչ միայն Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել, այլեւ բավականին լավ խաղալ:

Խոսելով «Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի» առաջնության մասին՝ Ֆելիքս Սարգսյանն ասաց նաեւ, որ դրան նախորդել են Գեղամ Վարդանյանի՝ պատանեկան եւ Հարություն Հակոբյանի հուշամրցաշարերը, որոնցում մինչեւ 12-րդ տեղերն զբաղեցրած տղաներն ու աղջիկները այստեղ հանդես գալու իրավունք են նվաճել:

pino-pong2

Առաջնության հաղթողներ եւ մրցանակակիրներ դարձան. տղաներ՝ Մեսրոպ Ղուկասյան, Ալեքսանդր Դիարյան եւ Ռուբեն Գայբակյան, աղջիկներ՝ Հասմիկ Խաչատրյան, Լուիզա Նազարյան եւ Ռուբինա Վարդանյան: Բոլոր մրցանակակիրներն արժանացան մեդալների, դիպլոմների եւ դրամական խրախուսանքի, իսկ հաղթողները՝ նաեւ գավաթի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031