Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը թույլ չի տվել տրանսպորտում տարածել «Ցեց» երգիծաթերթը

Հունվար 02,2017 11:53

MediaLab- Newsroom Laboratory ղեկավար, «Ցեց» երգիծաթերթի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«Վերջապես լույս է տեսել «Մեդիալաբի» MediaLab- Newsroom Laboratory «Ցեց» երգիծաթերթը, եռալեզու, գունավոր, տաս էջ՝ լի ծաղրանկարներով։ Ունի նաեւ ներդիր՝ սեւ ու սպիտակ՝ ներկիր եւ լրացրու ինքդ, ինչն ահագին հետաքրքիր է  🙂

Թերթը պիտի բաժանվեր, բայց չստացվեց։ Նամակով դիմել էինք քաղաքապետարան, որ կարողանանք քաղաքային տրանսպորտում տեղադրել հատուկ գրպանիկներ եւ բաժանել քաղաքացիներին, սակայն, ինչպես եւ ենթադրվում էր, քաղաքապետարանը շատ զավեշտալի մի պատասխանով մերժել է մեզ՝ նշելով, որ մեր թերթը վեճի եւ երեւի ծեծուջարդի ու դժգոհությունների պատճառ կարող է դառնալ։

qaghaqapetarani-patasxan

Առաջին համարը բաժանում ենք անվճար, եկող համարները՝ ամիսը մեկ պարբերականությամբ կարող եք ձեռք բերել «Հայփոստի» կրպակներում` շատ մատչելի գնով։ «Հայփոստում» ասել են, որ թե բաժանորդագրության, եւ թե բաժանմունքներում թերթի վաճառքը կազմակերպելու հետ խնդիր չունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031