Լրահոս
Օրվա լրահոսը

Հալէպի մէջ 68 նորածին հայ մանուկներու ամանորեան նուէրներ բաշխուեցան. «Գանձասար»

Հունվար 02,2017 12:18

Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեանի հովանաւորութեամբ եւ թեմի Նպաստից Յանձնախումբին կազմակերպութեամբ, ուրբաթ, 30 Դեկտեմբեր 2016-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ս. Աստուածածին եկեղեցւոյ ներքնասրահին մէջ տեղի ունեցաւ 2016 տարեշրջանի 68 նորածին հայ մանուկներու ամանորեան նուէրներու բաշխում:

Հանդիպումը բաց յայտարարուեցաւ առաջնորդ սրբազան հօր Տէրունական աղօթքով, ապա առաջնորդ սրբազան հայրը շնորհաւորեց 2016-ի ծնունդ մանուկները եւ անոնց ծնողները Ամանորի եւ Ս. Ծննդեան զոյգ տօներուն առիթով՝ մաղթելով խաղաղ ու բարի տարի մը Սուրիական Հայրենիքին, Հայաստանի Հանրապետութեան, Արցախին ու Հալէպ քաղաքին։

Տէր Շահան շնորհակալութիւն յայտնեց բարերարներուն, որոնք երբեք չզլացան իրենց աջակցութիւնն ու օժանդակութիւնը բերելու գաղութիս զաւակներուն ու 68 մանուկներու ծնունդը բնորոշեց իբրեւ կեանքի լոյս եւ ներշնչանք մեր բոլորին:

Իւրայատուկ այս հաւաքի աւարտին, առաջնորդ սրբազան հայրը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց նորածին մանուկներն ու իրենց ծնողները, մաղթելով որ մեր երկնաւոր Տէրը բոլորին պահէ, պահպանէ անփորձանք ու անվտանգ, առողջ ու անսասան, եւ նոր տարին ըլլայ ճշմարիտ խաղաղութեան, վերածաղկումի տարի:

Եզնիկ Քհնյ. Զղջանեան

«Գանձասար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031