Լրահոս
Օրվա լրահոսը

Սաստիկ ցրտերի պատճառով Գյումրիում վիճակը չափազանց ծանր է. «Շիրակ կենտրոն»

Հունվար 09,2017 13:35

Այսօր ժամանակ գտա և թերթեցի նախորդ երկու ամիսներին «Շիրակ կենտրոնի» կողմից վառելափայտ ստացած ընտանիքների ցուցակները: Ավելի քան 1000 ընտանիքի, կամ 4-ից 4,5 հազար մարդու տրամադրել ենք մոտ կես խորանարդ մետր վառելափայտ՝ յուրաքանչյուրին: Մի 200 ընտանիքի էլ 2-3 անգամ: Այս ցուցակներում ներառված չեն ավելի վաղ, նույնիսկ ամռան ամիսներին քանդված դոմիկների փայտից բաժին ստացած ընտանիքների անունները: Ստացվում է դեկտեմբեր ամսին մեր գրասենյակ են այցելել ավելի քան 3000 մարդ, որոնց մեծ մասի հետ անձամբ հանդիպել և զրուցել եմ: Յուրաքանչյուր օր, 8-ից 10 ժամ լսել և խոսել եմ, ամեն օր մոտ երկու ժամ լացակումած պատմություններ, մեկ-երկու ժամ հայհոյանք և գրեթե նույնքան էլ անեծքներ` իշխանությունների և հազարումի այլ հասցեներով: Բայց այդ ամենին, ինչպես ասում են, ըմբռնումով եմ մոտեցել: Փորձել եմ մարդկանց ընդհատել, հատկապես այն դեպքերում, երբ օրհնանքներ և շնորհակալություններ են հայտնում մեր հասցեին:
Նախորդ ամիսը ահավոր ցուրտ էր, իսկ համատարած աղքատությունն ու գործազրկությունն էլ իրենց սև գործն արել են: Իհարկե մեր կողմից բաժանված ավելի քան 700 խորանարդ մետր փայտի որոշ մասն էլ համարում եմ «կորած»: Սովորաբար, մասսայական բաժանումների ժամանակ, միշտ էլ մարդիկ են հայտնվում, ովքեր փորձում են առիթից օգտվել և մի բան թռցնել, երբեմն էլ աննպատակ: Աստված, նաև իրենց հետ:
Երբեմն-երբեմն վառելափայտի բաժանման գործընթացը դառնում է անկառավարելի, հատկապես այն դեպքերում, երբ տարբեր կառույցների և անհատների կողմից մարդկանց մասսայաբար ուղորդում էին դեպի մեր գրասենյակ:

Հիմա շատերը իրենց վառարաններում այրել են մեր հավատարիմ գործընկերների աջակցությամբ ձեռք բերած և բաժանած վառելափայտը:

Սովորաբար մարդիկ գերագնահատում են մեր հնարավորությունները և սխալ պատկերացում ունեն, մտածում են, թե «Շիրակ կենտրոնը» մի անսպառ շտեմարան ունի, ուր ամեն պահ կարող են գալ և անհրաժեշտ օգնությունը ստանալ:

Ինչևիցե, այս պահին ես գերադասում եմ անդրադառնալ միայն վառելափայտի բաժանման մեր ամենամյա ձեռնարկին, իսկ բարեգործական այլ ծրագրերի մասին հետագայում, երբ հարմար առիթ գտնեմ: Միայն մի բան ասեմ, ունենք մի քանի բարեգործական ձեռնարկներ, որոնք տարբեր պատճառներով նույնիսկ չենք լուսաբանում: Օրինակ, երեխաներին գրենական պիտույքներով և հագուստներով աջակցություն, սննդամթերքի բաժանում, ոջլոտության դեմ պայքար և այլն: Նաև այն պատճառով, որ սոցկայքերում, մեր էջին հետևողների մի ստվար զանգված է հայտնվել ու երբ որևէ լուսանկար, կամ տեղեկություն ենք հրապարակում, անմիջապես սկսում են զանգել, գալիս են մեր գրասենյակ՝ պահանջկոտ կեցվածքով:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031