Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանի վրա զինված հարձակման գործով ձերբակալվածներից է նրա վարորդը

Հունվար 10,2017 12:07

Փարիզում ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի վրա զինված հարձակման գործով ձերբակալվել է 17 մարդ, հաղորդում է Independent-ը: Այլ տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը 16 է:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Քարդաշյանին կողոպտել էին ոստիկանական հագուստի տակ ծպտված երկու տղամարդ, որոնք նրանից գողացել էին 10 մլն դոլարի զարդ:

Հաղորդվում է, որ ձերբակալվածների միջին տարիքը 50 է, նրանցից մեկը 72 տարեկան է: Նրանց թվում է նաև Քիմ Քարդաշյանի վարորդը, ինչպես նաև առնվազն 3 կին:

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալություններն իրականացվել են Փարիզում, Նորմանդիայում  և Ռիվիերայում 3 ամիս տևած քննությունից հետո: Կասկածյալները ձերբակալվել են կողոպտիչների թողած ԴՆԹ-ի հիման վրա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031