Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԶՈւ և այլ ուժային կառույցների հայտնի կորուստները 2016-ին. Razm.info

Հունվար 12,2017 19:01

Ռազմինֆոն դիտարկում է Ադրբեջանի բանակի և մյուս զինված կառույցների հայտնի դարձած կորուստները 2016-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Փորձել ենք նաև գնահատել թաքցրած կորուստների մոտավոր քանակը։ Տարին առանձնանում է 1994 թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո մարտական կորուստների աննախադեպ մեծ թվով։

«Մյուս զինված կառույցներն» են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, ՆԳՆ ներքին զորքերը, պետական պահպանության հատուկ ծառայությունը, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունը, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության ռազմականացված ստորաբաժանումները։ Բոլոր նշված կառույցները պատերազմի ժամանակ կարող են ներգրավվել նաև Ադրբեջանի «արտաքին սահմանների պաշտպանությանը»։

Կորուստները ներկայացնում ենք «մարտական» և «ոչ մարտական» բաժանումով։ Մարտական կորուստների թվում են հայկական կողմի գործողությունների արդյունքում, ինչպես նաև՝ առաջնագծում ականների պայթյուններից սպանված զինծառայողները։

Աղբյուրներ

Զեկույցի աղբյուրներն են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունները, ադրբեջանական (հատկապես ընդդիմադիր) մամուլի հրապարակումները, սոցցանցերում զոհված զինծառայողների մասին գրառումները։

Հարկ է նշել, որ պաշտոնական տվյալները բավականին թերի են, ավելին՝ ՊՆ-ն հայտնում է միայն մարտական կորուստների մի մասը, իսկ ոչ մարտական կորուստների մասին պաշտոնական որևէ տեղեկություն ընդհանրապես չի տրամադրվում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ կորուստների իրական թիվը շատ ավելի մեծ է։ Այդ մասին առավել մանրամասն կխոսենք ստորև։

Վիճակագրությունը կազմելիս՝ վերանայել ենք նաև նախորդ տարիների կորուստների մասին մեր տվյալները, քանի որ 2016-ին մենք համեմատել էինք ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցներն այդ երկրի այլ պաշտոնական աղբյուրների, ինչպես նաև Razm.info-ի տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի էր դարձել 2014–15 թթ. Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին։

2016 թվականի հայտնի կորուստները

Հիմնվելով բաց աղբյուրների վրա՝ հնարավոր է եղել կազմել 2016 թվականին ադրբեջանական զինուժում և ուժային մյուս կառույցներում 153 կորստի ցուցակ, որից 116-ը մարտական են (~75%), 35-ը՝ ոչ մարտական (~23%), ևս 2-ի մահվան պատճառը մեզ հայտնի չէ։ Մարտական կորուստների հիմնական մասը՝ 99 մարդ, այն զինծառայողներն են, որոնք մահացել են ապրիլի ընթացքում, կամ ավելի ուշ՝ ապրիլին ստացած վերքերից։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ռազմինֆո»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031