Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական նվագախմբի անսամբլները ելույթ են ունեցել Մոսկվայում

Հունվար 18,2017 15:46

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները՝ Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը և Աբգար Մուրադյան դուետը հունվարի 15-ին և 16-ին հյուրախաղերով հանդես են եկել Մոսկվայում։ Համերգները կայացել են մոսկովյան կողմի հրավերով։ Հունվարի 15-ի ելույթը տեղի է ունեցել Մոսկվայի երաժշտության տանը (Московский Дом Музыки), այն կազմակերպվել էր «Վլադիմիր Սպիվակով» բարեգործական հիմնադրամի կողմից։ Իսկ հունվարի 16-ին Ալեքսեյ Միխայլովիչի թագավորական պալատի թատերասենյակում («Театральная хоромина» дворца царя Алексея Михайловича)  կայացել է Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի և Աբգար Մուրադյան դուետի մենահամերգը։ Այս համերգը կայացել է «Դասականը՝ երիտասարդներին» խորագրի ներքո։

Անսամբլները ներկայացրել են ռուս, եվրոպացի և հայ կոմպոզիտորների գործեր, որոնք մեծ ջերմությամբ են ընդունվել ունկնդրի կողմից։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031