Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենին

Հունվար 24,2017 17:35

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանը Ստասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Մարկովիչին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող ծրագրեր: Մասնավորապես՝ ներկայացվել է երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի եւ Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում կատաված միջոցառումներն ու գործողությունները՝ կարեւորելով նման ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը:

Դրանից բացի, կարեւորվել է Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենսդրությամբ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում նախատեսված ակտիվ դերը, ինչպես նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության մոնիթորինգի իրավական հնարավորությունը: Տիկին Մարկովիչն առաջարկել է ընդլայնել համագործակցությունը նաեւ այլ ոլորտներում՝ հաշվի առնելով համատեղ արդյունավետ աշխատանքը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ համագործակցությունը Պաշտպանի հաստատության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները եւ դարձնելով այն շարունակական:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031