Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները չեն հավատում, որ իրենց զավակների սպանությունները կբացահայտվեն. «Ա1+»

Փետրվար 02,2017 16:03

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի էին դուրս եկել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը։ Նրանց շարքում էր նաեւ 7 տարի առաջ Ղարաբաղի զորամասում անհայտ պայմաններում մահացած զինծառայող Վալերի  Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ում որդու գործն օրերս կրկին վերաբացվել է։

Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում, որ անգամ գործը վերաբացելուց հետո, իրենց զավակների սպանությունները կբացահայտվեն ու իրական մեղավորները կպատժվեն։  2007 թ-ի օգոստոսի 30-ին Կարճ Աղբյուրի զորամասում զոհված Տիգրան Օհանջանյանի գործը 2015 թ-ի դեկտեմբերի 7-ին կասեցվելուց հետո, 2016 թ-ի հուլիսին բողոքարկման արդյունքում կասեցումից կրկին հանվել է։ Սակայն, ինչպես պնդում է Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, մինչ օրս գործը տեղից  չի շարժվել։

Գ. Սարգսյանը պատմում է, որ նախնական վարկածով եղել է դժբախտ պատահար՝ էլեկտրահարում։ Սակայն 2010-ին դատարանում մեղադրանքը տապալվել է՝ ապացույց չլինելու պատճառով եւ գործը հետ է ուղարկվել զինվորական դատախազություն։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728