Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Բակշին հիասթափված է (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 16:11

Aravot.am-ն անդրադարձել է  անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիի «Արցախի հոգեւոր գանձերը» վերնագրով գիրք-ալբոմին: Փետրվարի 2-ին «Տեսակետ» ակումբի հյուրերն էին «Արցախի հոգևոր գանձերը» գրքի ստեղծման նախագծի կազմակերպիչ եւ Կիմ Բակշիի ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանը, լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը եւ թարգմանչուհի Ջուլիետա Ղազարյանը:

Հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշին հիասթափված է. չնայած նրա «Արցախի հոգևոր գանձերը» գրքի քաղաքական նշանակությանը եւ կարևորությանը, գրքի հայերեն տպաքանակը չի սպառվել, այն դեպքում, երբ համապատասխան առաջարկությամբ հանդես էր եկել սփյուռքի նախարարությունը:

Սուրեն Սարգսյանը պատմեց, թե ինչ մանրակրկիտ աշխատանք է կատարել քաղցկեղով հիվանդ հեղինակը, օգտվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի թանգարաններից ու այլ աղբյուրներից: Նախագծի պատասխանատուն կարծում է, որ գրքի ճակատագրով պետք է մտահոգ լիներ Երեւանի քաղաքապետարանը, նաեւ ԱԳ նախարարությունը, սակայն նրանցից որեւէ աջակցություն չի եղել:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, գրքի հայերեն տարբերակը հրատարակելու եւ ֆինանսավորելու առաջարկը հենց այդ նախարարությունից է հնչել, բայց այդ գերատեսչության պաշտոնյաները «լվացել» են իրենց ձեռքերը:

Սուրեն Սարգսյանը ասուլիսում տեղեկացրեց, որ պատրաստվում է նամակով դիմել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Գիրք-ալբոմում զետեղված լուսանկարների մեծ մասի հեղինակ Հակոբ Բերբերյանը նույնպես տարակուսած է, ասում է՝ գիրքը հայերեն հրատարակելու պետական ուղիղ պատվեր չի եղել, բայց կարող էր չէ՞ այն հետաքրքրել Ղարաբաղի կառավարությանը:

Նա նաեւ հավելեց, որ «Արցախի հոգեւոր գանձերը» ալբոմի հայերեն տարբերակի հրատարակման համար Սուրեն Սարգսյանն իր անձնական գումարներն է ներդրել, քանի որ կարեւորել է նրա նշանակությունը:

«Գրքում Կարմիր ավետարանի մասին նյութ ունենք, որի լուսանկարները Չիկագոյի գրադարանն անվճար է տրամադրել: Գրքում ոչ մի պատահական լուսանկար չկա, դրանք հիմնված են Կիմի տեքստերի վրա»,-նշեց լուսանկարիչը:

Մանրամասները՝ տեսանյութերում՝

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728