Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին նվիրված աշակերտական գիտական ընթերցումների մրցույթն ամփոփվել է

Փետրվար 03,2017 17:50

Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ մասնակցել է Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացված «Բաց նամակ Գարեգին Նժդեհին», «Նժդեհի գաղափարական դասերը» և «Գ. Նժդեհի «Առյուծածին մայրեր» հոդվածը և արդիականությունը» թեմաներով աշակերտական գիտական ընթերցումների մրցույթին:

Միջդպրոցական մրցույթի արդյունքներն ամփոփվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«Նժդեհի գաղափարախոսությունն ու դրա քարոզումն իր կարևոր դերն ունի սերունդների հայեցի դաստիարակության և հայագիտական արժեքների տարածման գործում Դպրոցներում և հանրակրթարաններում նմանօրինակ միջոցառումներն իրենց տեսակի մեջ քարոզ են` աշակերտների իմացական դաշտը մեծացնելու դեպի հայրենիքն ու այդ գաղափարի ընկալումը: Ուրախ եմ, որ մեր աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին այս նախաձեռնությանն, ու ամփոփելով հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ բոլոր մանկավարժներին՝ իրենց աշխատանքի համար»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով և գրքերով: Առաջին տեղը զբաղեցրած աշակերտին մրցանակ է հանձնվել նաև Արարատյան հայրապետական թեմի կողմից: Սահմանված էին նաև մի շարք խրախուսական մրցանակներ:

Հարկ է նշել, որ Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակի միջոցառումների շրջանակում Երևանի հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են նաև գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, թատերականացված բեմականացումներ և մի շարք այլ միջոցառումներ: Միջդպրոցական մրցույթի այս մասով էլ լավագույնն է ճանաչվել 12 դպրոց, որոնց մանկավարժական համակազմերը ևս արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի:

 

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728