Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվանից սկսած` 10 օր շարունակ, ԿԸՀ-ն կընդունի կուսակցությունների ու դաշինքների փաստաթղթերը

Փետրվար 06,2017 12:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է գրանցել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններին եւ դաշինքներին: Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 16-ին, ժամը 18:00-ին է: Հիշեցնենք, որ ըստ սահմանված ժամանակացույցի` ընտրողների նախնական ցուցակների հրապարակումը ընտրական կենտրոններում տեղի կունենա 2017թ. փետրվարի 21-ին, իսկ նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետը 2017-ի մարտի 5-31–ն է՝ մինչեւ ժամը 24։00–ն։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերում եւ արդեն իսկ ձեւավորված դաշինքներում դեռեւս քննարկումներ են ընթանում ցուցակների ու թեկնածուների հարցերով: Aravot.am-ը զրուցեց ու տեղեկացավ, որ համապատասխան փաստաթղթերը ընտրություններին մասնակցող ուժերը կներկայացնեն ոչ այսօր, բայց առաջիկա օրերին` քննարկումներն ավարտելուց ու վերջնական ամփոփումներից հետո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728