Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է արվեստաբան Պողոս Հայթայանը

Փետրվար 07,2017 12:51

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին, կյանքի 81-րդ տարում մահացել է արվեստաբան, հայ արվեստի շուրջ բազմաթիվ հոդվածների, մենագրությունների և գրքերի հեղինակ, Մովսես Խորենացի մեդալակիր Պողոս Հայթայանը:
Պողոս Հայթայանը ծնվել է 1935 թվականի օգոստոսի 15-ին Բեյրութում, այնուհետև, 1946 թվականին ընտանիքով հայրենադարձվել են: 1961-1965 թթ. սովորել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: Աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1965-1970 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1970-1982 թթ.` Հայաստանի հանրագիտարանում՝ խմբագրելով տասնմեկ հատոր։ 1982-1987 թթ. եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն, 1987-1992 թթ.` Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1992-1998 թթ.` Հայաստանի նկարիչների միության նախագահ։ 2011 թվականին արժանացել է Մովսես Խորենացի մեդալի, 2012 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և 2016 թվականին` Գրիգոր Նարեկացի հուշամեդալի:

Պողոս Հայթայանը հեղինակ է հայ արվեստի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների, մենագրությունների և գրքերի:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728