Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ Սուրբ պատարագ` Կուալա Լումպուրում` Մալազիայի և Ինդոնեզիայի հայերի համար

Փետրվար 11,2017 18:34

Փետրվարի 4-ին Կուալա Լումպուրի Սուրբ Միքայել Հրեշատակապետ եկեղեցում
(Ռուս Ուղղափառ) առաջին անգամ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ ձեռամբ Հոգեշնորհ Տեր Զավեն Վարդապետ Յազիչյանի, Հոգևոր հովիվ Սինգապուրի, Մայանմարի և Բանգլադեշի, Նորին Սրբության ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում: Պատարագին ներկա էին համայնքի բոլոր անդամները, հյուրեր, հայ ազգի բարեկամներ, հայեր, ովքեր բնակվում են Մալազիայի Ջոհոր Բահրու շրջանում, ինչպես նաև Ինդոնեզիայում բնակվող հայեր։

Պատարագի ընթացին Հոգեշնոր Հայր Սուրբն իր պատգամը փոխանցեց ներկաներին՝
շնորհակալություն հայտնելով Մալազիայի հայ hամայնքին նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանին և համայնքի բոլոր անդամներին իրենց կազմակերպչական հրաշալի աշխատանքի համար։ Ի մասնավորի, Հայր Սուրբը նշեց․ «․․․որ ամուր հավատք և անսպառ սեր առ Սուրբ Եկեղեցին և Մայր Հայրենիքը միավորում է մեզ այսօր այս սրբազան հարկի ներքո․․․ հակառակ այն իրակնությանը, որ Մալազիայում այսօր չունենալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, բարձր գնահատանքի է արժան այն
ջանք ու եռանդ, սերն ու նվիրումը, որ դուք չէք խնայել այս գեղեցիկ տեսլականն իրականություն դարձնելու համար․․․ դուք, իրապե՛ս, շարունակում եք լինել ժառանգորդն այն ժառանգության, որը մեր նախնիներն ժամանակին ստեղծել են այս երկրի մեջ»։

Ինչպես նաև Հայր Սուրբը փոխանցեց Նորին Սրբության գնահատանքն ու օրհնությունը, և մաղթեց, որ Աստված բազմապատիկ հաջողություններ պարգևի հայրենանվեր նորանոր գործունեությանց: Հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ Սուրբ Մկրտության սրբազան խորհրդակատարություն։ Երեք մանուկներ վերածնվելով դարձան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդեգիրը: Սուրբ Մկրտության այս հրաշալի արարողությունը կարծես Մալազիայի Հայ Համայնքի «վերածնդի և հարության» բարձրաղողանջ կոչնակը եղավ և կրկին անգամ ապացուցվեց համայնքի նվիրում առ Հայ Առաքելական Մայր Եկեղեցի։

Անսահման էր ուրախություն ու անկարագերլի էր խանդավառությունը հավատացյալ հայորդիների և ներկաների, որը շաղախված է գալիքի նկատմամբ հույսի և հավատի զգացողությամբ։ Հավարտ Սուրբ Մկրտության սրբազան խորհրդակատարություն, Մալազիայի Հայ համայնքի անդամներից՝ Տիար Աշոտ Թունյանից, տեղեկանալով իր ազգականի անակընկալ մահվան գույժը, համայնքին նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանին առաջարկին ընդառաջ, Հայր Սուրբն կատարեց հոգեհանգստյան աղոթք։ Իր խոսքի մեջ Հայր Զավենը նշեց․ «.․․խոր ցավով տեղեկացանք սիրեցյալ Տիար Սասուն Թունյանի անժամանակ մահվան մասին: Անդառնալի կորստյան այս դժվարին պահին Ձեր կողքին ենք մեր աղոթքով և սրտակցությամբ՝ հայցելով, որ Բազումողորմն Աստված արարչական իր սիրով երկնային երանական բարձունքներում խաղաղության և հանգստության մեջ ընդունի հանգուցյալ լույս հոգին և Աստվածային Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի Թունյան ընտանիքի բոլոր հարազատներին»:

Արարողություններից հետո եկեղեցու սրահում տեղի ունեցավ փոքիրկ ճաշկերույթ, որի ընթացքին համայնքի նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց Հայր Սուրբին՝ նշելով, որ անկրկելի, անմոռանալի և աղոթաբյուր օր արձանագրվեց Մալազիայի Հայ համայնքի կյանքից ներս, ապա հանուն Մալազիայի Հայ համայնքի Տիկնաց Միության, ի նշան երախտագիտության, փոքրիկ հուշանվեր հանձնեց Զավեն Վարդապետին։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728