Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի աբսուրդ և անտրամաբանական քայլեր անելու ձգտումն անսահմանափակ է. Կարեն Միրզոյան

Փետրվար 23,2017 16:57

Կարծում եմ՝ այդ որոշումով Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է, որ աբսուրդ և անտրամաբանական քայլեր և որոշումներ անելու իր ձգտումն անսահմանափակ է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր, Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի միջոցով Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կընդլայնվի Ադրբեջանի «Սև ցուցակը»՝ Կ. Միրզոյանը նշել է, որ բնավ մտադրություն չունի հետևելու դրա ընդարձակմանը: «Վստահ եմ, որ այն գնալով ընդարձակվելու է, դրա վկայությունը ոչ միայն օրըստօրե, տարեցտարի մեծացող հոսքն է արտաքին աշխարհից դեպի Արցախ , այլև՝ թեկուզ ԱՀ սահմանադրական բարեփոխումները, որին մասնակցում էին միջազգային բազմաթիվ դիտորդներ՝ մոտ 30 երկրից»,- նշել է ԱԳ նախարարը:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունում չեն հաստատել տեղեկությունն այն մասին, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենա Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728